0
Back
Public Talks & Workshops

Art & Audience: Bridging the Divide

ARé cultural foundation print
Share

This project highlights the urgent need for cultural journalism in Armenia to bridge the gap between its vibrant arts scene and the wider public.

Despite a wealth of talented artists, musicians, and dancers making waves internationally, their work often goes unnoticed at home because of limited exposure and understanding. Effective cultural journalism can transform this by serving as a lively mediator—making art relatable, accessible, and exciting for everyone.

By sharing stories in engaging ways, journalism can turn art from a distant, niche interest into a shared experience that sparks pride, connection, and a deeper appreciation of Armenia’s rich cultural heartbeat.

 

The project is carried out with the support of a grant provided by the Embassy of the Kingdom of the Netherlands in Armenia.

Այս նախագիծը ստեղծվել է Հայաստանում պրոֆեսիոնալ մշակութային լրագրությունը զարգացնելու հրատապ անհրաժեշտությունից, քանի որ հենց այդ լրագրությունը կարող է կամրջել կենսունակ արվեստն ու հանրության լայն շերտերը:

Չնայած Հայաստանի հարուստ ստեղծագործական ներուժին և տեղական կամ միջազգային ճանաչում ունեցող տաղանդավոր արվեստագետների անխոնջ ստեղծարար աշխատանքին, մշակութային գործընթացներն հաճախ աննկատ են մնում՝ սահմանափակ ներկայացման և տեսանելիության պատճառով:

Գրավիչ, պրոֆեսիոնալ մշակութային լրագրությունը կարող է վերափոխել այս իրավիճակը՝ ծառայելով որպես կենսունակ միջնորդ, դարձնելով արվեստը բոլորի համար հասկանալի և հետաքրքիր, վերածելով միասնական արվեստային փորձառությունը կապակցման ու գնահատանքի:

 

Նախագիծն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության դրամաշնորհով:

ԾՐԱԳԻՐ

1.  Դասընթացի առաջին բաժինը մասնակիցներին կծանոթացնի լրագրության (այդ թվում՝ մշակութային լրագրության) հմտություններին: Այն կվարեն Մեդիա նախաձեռությունների կենտրոնի» փորձագետները։ Դասընթացի այս մասը կներառի տեսական հարցերի քննարկումներ, օրինակների վերլուծություններ, ինչպես նաև՝  պրակտիկ աշխատանք (խմբային և անհատական գործնական առաջադրանքներ)։

  • Մեդիան և հաղորդակցությունը ժամանակակից աշխարհում

  • Մեդիա-արվեստ զուգահեռները 

  • Լրատվամիջոցի, լրագրողների գործառույթները; Որակյալ, պատասխանատու լրագրության հիմնական սկզբունքները 

  • Աղբյուրների հետ աշխատանք, փաստերի  ստուգում, տվյալների վերլուծություն

  • Արվեստն ու մշակույթը մեդիայում; Լուսաբանման կաղապարներն ու կարծրատիպերը, նոր դիտանկյուների չօգտագործված պոտենցիալը 

  • Թեման եւ  գաղափարը։ Ինչպես է մեդիան թեմա ընտրում; Ինչն է թեման դարձնում ակտուալ ու  ուշագրավ լսարանի համար; Խմբագրական քաղաքականությունն ու լրագրողի նախասիրությունները/նաեւ՝ մասնագիտացումը թեմայի ընտրության հարցում

  • Լրագրության ժանրերն ու ձեւաչափերը, դրանց տրանսֆորմացիան ժամանակից  ինֆորմացիոն միջավայրում։ Արվեստի լուսաբանման համար հաճախ օգտագործվող ձեւաչափերն ու համադրությունները   

  • Հետազոտական և վերլուծական ֆորմատներ․  բարդը  բացատրելու, պարզեցնելու հմտությունը 

  • Լրագրությունը՝  պատմություն պատմելու արվեստ;  Storytelling-ի,  լավ պատմության բաղադրիչները, կառուցման սկզբունքները;  Մարդը պատմության կենտրոնում; Հերոսի որոնումները արվեստի մասին նյութերում 

  • Հարցազրույց, քննարկում, բանավեճ։ Հարցազրույցի կառուցվածքը, դինամիկան, տեսակները; Զրուցելու և լսելու կարողությունը

  • Վիզուալները պատմության մեջ՝ լուսանկար, ինֆոգրաֆիկա, վիդեո

  • Լրագրության արտահայտչամիջոցները՝ կադր, ձայն, խոսք  

  • Սցենարն ու նարատիվը․ սցենարական մտածողություն, նարատիվի կառուցումը 

  • Ոճը եւ լեզուն;  Արվեստի մասին խոսելու լեզուն՝  առանց վերամբարձ բառերի և մասնագիտական տերմինների

  • Էթիկան,  զգայուն թեմաներն ու իրավիճակները լրագրության մեջ 

  • Սոցիալական հարթակներն ու լսարանի հետ աշխատանքը։  Սոցցանցային  հաղորդակցության լեզուն, ֆորմատները, ոճը 

  • Մարդ մեդիա կամ հեղինակային լրագրություն․ անհատական բրենդի, լսարանի ձևավորում

2. Դասընթացի երկրորդ բաժինը  բանախոսությունների շարք է: Այն կվարեն արվեստի տեսաբաններ, մշակութաբաններ և մշակույթ լուսաբանող լրագրողներ:

 

3. Դասընթացի երրոդ բաժնում մասնակիցները կաշխատեն գործնական հմտությունների ձեռքբերման վրա և կներկայացնեն առնվազն երեք լրագրողական աշխատանք (ձևաչափն՝ ըստ նախասիրության): Լավագույն աշխատանքները կտեղադրվեն ԱՐԷ մշակութային հիմնադրամի, Ժամանակակից արվեստի ինստիտուտի, հետաքրքրված լրատվամիջոցների կայքերում և սոցիալական ցանցերում:

Նախագծին դիմելու համար լրացրեք հետևյալ հայտադիմումը: